Ուկրաինացիների մեծ մասը պատրաստ է պատերազմել «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»․ հետազոտություն

Ըստ Կիևի միջազգային սոցիոլոգիական ինստիտուտի (КМИС) վերջին հարցման, Ուկրաինայի քաղաքացիների 60%-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել պատերազմը այնքան, որքան անհրաժեշտ կլինի, մինչդեռ 6%-ը պատրաստ է տանել պատերազմը մեկ տարի։


Մարտին այս ցուցանիշը կազմում էր 54%, սակայն մայիսից-հունիսի սկզբին այն աճել է մինչև 60%։ Միևնույն ժամանակ, ավելի կարճաժամկետ դիմակայության կողմնակիցների թիվը նվազել է՝ 20%-ը (նախկինում՝ 24%)։


Նկատվում է նաև, որ բոլոր տարիքային խմբերում քաղաքացիների ավելի քան կեսը պատրաստ է շարունակել պատերազմը այնքան, որքան պահանջվում է։



Հարցումն անցկացվել է 2025 թվականի մայիսի 15-ից մինչև հունիսի 3-ը՝ հեռախոսային հարցազրույցների միջոցով։ Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել են 1011 ուկրաինացի։