Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե հայ զինվոր է ձերբակալվել։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ գոստոսի 16-ին, ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խումբը Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի Իստիսու բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջանցքներով իբր փորձել է ներթափանցել Ադրբեջանի տարածք՝ «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար»։
Հիշեցնենք, որ նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները: