Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի վերաբերյալ ռուսական հուշագրի նախագիծը հրապարակելու որոշումը կայացրել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, երբ փաստաթուղթը քննարկել է ուկրաինական կողմի հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք երեկ տեսաք այն հուշագրի նախագծի հրապարակված տեքստը, որը մենք փոխանցել ենք ուկրաինական կողմին։ Այն պարունակում է շատ դրույթներ, կա բազմակողմանիություն։ Սպասում ենք այդ հուշագրի արձագանքին», - ասել Է Պեսկովը։
Ըստ նրա՝ Ստամբուլում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, դրանք կարևոր են և կիրականացվեն: