Բաքուն Ադրբեջանի ԱԳՆ է կանչել Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պատրիսիա Սերանո Սանչեսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատունը X-ի (Թվիթերի) իր էջում տեղեկացրել է, որ Իսպանիայի միջազգային զարգացման և համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու՝ «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» մարդասիրական ակցիայի շրջանակներում։
Հանդիպմանը նշվել է, որ Իսպանիայի նախարարության հրապարակումն «անընդունելի է, և Իսպանիայի կողմից այդ քայլը անհասկանալի է»:

«Այդ ապակառուցողական մոտեցումը չի համապատասխանում ադրբեջանա-իսպանական հարաբերությունների ոգուն և Ադրբեջանի կողմից վճռականորեն դատապարտվում է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։