«Հիմարներ, հրադադարը զոհեր չունենալու համար է». Զելենսկին՝ ՌԴ-ի «դիակները հավաքելու» առաջարկի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի առաջարկին՝ ռազմական գործողությունները ռազմաճակատի որոշ հատվածներում դադարեցնելու վերաբերյալ, որպեսզի կողմերը կարողանան հավաքել իրենց զինվորների մարմինները։


Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը հրադադարի հարցում մնում է անփոփոխ։ Նա նշել է, որ Կիևի օրակարգում անվերապահ հրադադարն է, գերիների փոխանակումը և երեխաների ու խաղաղ բնակիչների վերադարձը։


Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի խոսքով, ռուսական կողմը դեռևս չի տեսնում հրադադարի հնարավորություն։


«Ինչպես ասացին «հրադադարի» մասին՝ պատրաստ են երկու-երեք օրով «հրադադարի»՝ մարտի դաշտից մահացածներին հավաքելու համար։ Կարծում եմ՝ հիմարներ են, որովհետև «հրադադարն» նրա համար է, որ զոհեր չլինեն։ Այսինքն՝ տեսնում եք տրամադրությունը՝ իրենց համար սա պատերազմի կարճատև դադարի հարց է», - հայտարարել է Զելենսկին։


Նա նաև ընդգծել է, որ ցանկանում է, որ ամերիկացի գործընկերները «ուժեղ քայլերով պատժամիջոցների փաթեթ ուղարկեն Սենատ, իսկ «ռուսներին» մղեն հրադադարի խիստ պատժամիջոցներով»։


«Նրանք դա դեռ այլ կերպ չեն հասկանում։ Եվ մենք կարծում ենք, որ դա արդարացի է։ Ի վերջո, արդեն հինգ ամիս է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգները տվել է իր ազդանշանը ամբողջական հրադադարի վերաբերյալ, և մենք աջակցել ենք նրանց», - ավելացրել է Ուկրաինայի ղեկավարը։