Գերմանիայի կանցլերը կողմ է Taurus հրթիռները Կիև տեղափոխելուն, սակայն դրա մասին բացահայտ չի հայտարարել՝ կառավարական կոալիցիայի ներսում սկանդալից խուսափելու համար։ Մերցի որոշման մասին է գրում բրիտանական The Times պարբերականը՝ վակայակոչելով կանցլերին մոտ կանգնած աղբյուրներին։
«Մերցին մոտ կանգնած աղբյուրները ենթադրում են, որ նա դեռևս կողմ է Taurus հրթիռները հանձնելուն, բայց դժկամությամբ է դրա մասին բացահայտ խոսել, քանի որ չի ցանկանում հրապարակային վեճ իր նոր կոալիցիոն գործընկերների՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) հետ», - գրում է Times-ը։
Հիշեցնենք, որ Մայիսի 26-ին Մերցը WDR-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այժմ Գերմանիան վերացրել են Ուկրաինային ռազմական մատակարարումների սահմանափակումները, և Կիևը կարող է հեռահար զենքերով հարձակվել Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախների վրա։ Ավելի ուշ կանցլերը պարզաբանել է, որ որոշումն ընդունվել էր մի քանի ամիս առաջ։