Գերմանիան վերացրել է Ուկրաինային հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները. Մերց

Գերմանիան՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Միացյալ Նահանգներից հետո, վերացրել է Ուկրաինային փոխանցվող հեռահարության զենքի սահմանափակումները, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում։


«Ուկրաինային մատակարարվող հեռահարության զենքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա՝ ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ մեր, ո՛չ էլ ամերիկացիների կողմից։ Սա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, օրինակ, Ռուսաստանի տարածքում ռազմական դիրքերին հարվածելով։ Մինչև վերջերս նա չէր կարող դա անել», - Մերցի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։