Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից հետո Մակրոնը Թրամփից կոնկրետ քայլեր է սպասում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը Ռուսաստանի գործողություններից կվերածվի գործողությունների, և Վաշինգտոնը լայնածավալ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Ըստ  BFM TV-ի՝  լրագրողներին Վիետնամ կատարած այցի ժամանակ հայտարարել է Մակրոնը։


«Իմ ցանկությունը միայն այն է, որ նա գործողություններ ձեռնարկի», -շեշտել է Մակրոնը։


Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ անցյալում Թրամփը նույնպես բազմիցս ափսոսանք է հայտնել և դատապարտել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարվածները։ Նա նշել է, որ Ֆրանսիան կիսում է ԱՄՆ նախագահի վրդովմունքը։