«Ակադեմիական ազատության» սահմանափակում. Գերմանիան դատապարտում է Թրամփի որոշումը

Բեռլինը ցնցված է Թրամփի որոշումից, որով արգելվում է օտարերկրացիների ուսուցանումը Հարվարդի համալսարանում, որտեղ այժմ սովորում են հարյուրավոր գերմանացիներ, տեղեկացրել է DW-ն։


Գերմանիայի կառավարությունը ԱՄՆ նախագահի վարչակազմի գործողություններն անվանել է «ակադեմիական ազատության» եւ «հենց դեմոկրատիայի» սահմանափակում։


Հիշեցնենք, որ Մայիսի 22-ին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ Հարվարդի համալսարանում այլեւս չի թույլատրվում ընդունել նոր ուսանողներ արտասահմանից։