Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պաշտպանության նախարարները Էստոնիայի Ամարի ավիաբազայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ավելացնել իրենց երկրների ռազմական ծախսերը՝ հասցնելով մինչև ՀՆԱ-ի 5%-ին։
Այս մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հաննո Պեվկուրը։
«Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ մեր լատվիացի և լիտվացի գործընկերների հետ այսօրվա հանդիպման ամենակարևոր թեման, իհարկե, պաշտպանական ծախսերն են: Էստոնիայի տարեկան ներդրումը պաշտպանության ոլորտում 2026-2029 թվականներին կկազմի մոտավորապես ծախսերի 5,4%-ը:
Բացի պաշտպանական ծախսերի ավելացումից, մենք հատուկ շեշտադրում ենք կատարում պաշտպանական արդյունաբերության մեջ ներդրումները Եվրամիության և նրա անդամ երկրների մակարդակով, օրինակ՝ Եվրամիության ընդհանուր վարկավորման մեխանիզմի միջոցով՝ ապահովելու մեր երկրների պաշտպանունակությունը»,- նշել է Պևկուրը։