Գերմանիայի խոշոր երկաթուղային կայարանում տեղի ունեցած զանգվածային դանակահարության հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։
Համբուրգի ոստիկանությունը լայնածավալ գործողություն է սկսել ուրբաթ կեսօրին տեղի ունեցած հարձակումներից հետո։ Գերմանական Bild պարբերականը հայտնել է, որ դեպքի վայրում ձերբակալվել է մի կին։ Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է, որ ձերբակալել է մեկին և հետաքննում է միջադեպի հանգամանքները, սակայն դեռևս լրացուցիչ տեղեկություններ չի տրամադրել ենթադրյալ հարձակվողի ինքնության մասին։
Ինչպես ավելի ուշ հայտնեց ոստիկանությունը, նախնական տեղեկություններով՝ անհայտ անձը, ենթադրաբար, կայարանում դանակահարել է մի քանի մարդու։ Ոստիկանության ձերբակալել է կասկածյալին։
Ըստ տեղական NDR հեռուստաընկերության՝ Համբուրգի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ երեք մարդ ծանր վիրավորվել է, ևս երեքը լուրջ վնասվածքներ ունի, իսկ վեցը՝ թեթև վնասվածքներ։