«Ուկրաինայի բնակիչներին թույլ չենք տա ապրել Զելենսկու խունտայի կողմից ընդունված օրենքներով». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան «պետք է ընտրություններ անցկացնի նախքան խաղաղության համաձայնագրի ստորագրումը»։


«Ուկրաինայում ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակը կլիներ՝ որոշելու համար, թե Կիևից ով կարող է ստորագրել խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Լավրովը։


Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը «թույլ չի տա» Ուկրաինայի բնակիչներին ապրել «Վլադիմիր Զելենսկու խունտայի կողմից ընդունված» օրենքներով։ Նրա խոսքով՝ «հանցագործություն կլինի Ուկրաինայի ժողովրդին թողնել այնպիսի խունտայի իշխանության տակ, որն արգելում է նրանց ռուսերեն խոսել»։