Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը X-ի (նախկին Twitter) իր էջում գրառում է կատարել՝ ուշադրություն հրավիրելով հանգամանքին, որ Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
«Ցավալի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը և դրա արժեքները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի ԼՂ ժողովրդի մարդու իրավունքները և վերացնի շրջափակումը»,- գրել է Խաչատրյանը։