Երեկ երեկոյան ժամը 20:48-ին Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,3 (6.5- 7 բալլ) մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Երկրաշարժի հետևանքով առնվազն 23 մարդ է տուժել, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
«Վերջին տվյալներով՝ երկրաշարժից հետո Մալաթիայում 22 մարդ և Ադիյամանում մեկ մարդ է վիրավորվել՝ ցատկելով բարձրությունից»,- գրել է նա իր X (նախկին՝ Թվիթեր) էջում։
Նա հավելել է, որ աղետի գոտի է ուղարկվել շտապօգնության ավելի քան 20 մեքենա, իսկ հոսպիտալացվածների բուժումը շարունակվում է։
Երկրաշարժն ավերել է մեկ ոչ բնակելի շենք, հաղորդում է APA-ի Ստամբուլի թղթակիցը՝ վկայակոչելով Մալաթիայի նահանգապետ Հուլուսի Շահինին։
Աղբյուր՝
azatutyun.am