Ընդդիմությունն այլ տարբերակ չի թողնում, քան քաղաքական վենդետան է

Օրերս ԱԺ-ում Լևոն Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։

 

Նա նշեց, որ այս խնդիրն իսկապես ևս մեկ անգամ քննարկման անհրաժեշտություն ունի, ոչ միայն հետագայում նման միջադեպերից խուսափելու համար, այլ նաև այն տեսանկյունից, որ հանրությանը պետք է ներկայացնել ամեն ինչ, քանի որ, հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների ֆինանսական կամ կողմնապահական, կամ գուցե հենց քաղաքական պատկանելությունը՝ դրվագային է ներկայացվում, որից շատ հնարավոր է, որ հանրությունը  ճիշտ հետևություն չանի։

 

«Հայաստան դաշինքի ոչ մի պատգամավոր չգրանցվեց, երբ որ մենք քննարկում էին հակակոռուպցիոն դատարանի տարեկան հաղորդումը։ Քննչականի ժամանակ մեկ-երկու հարցեր հնչեցին նրանց կողմից, որոնք հիմնականում ունեին պոպուլիստական բնույթ և իրականությունը չէին ընդգրկում և նրանք բոլորը միասին հերթագրվել էին Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի ժամանակ։ Ինչո՞ւ, սա ևս իմ գնահատմամբ ուներ շատ հստակ նպատակ։ Քանի որ ԱԺ-ում տեղի ունեցող յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր պրոցես դիտարկվում է ոչ միայն ՀՀ-ի կողմից, այլ նաև մեր միջազգային գործընկերների եվրոպական երկրների կողմից, նրանք փորձում էին ցույց տալ, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությւոնը լավ չի կազմակերպվում իբր։ Եվ նաև սրանով են փորձում հավասարության նշան դնել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիների և մասնավորապես 2018-ի հեղափոխությունից հետո տիրող իրավիճակի հետ»,- ասաց պատգամավորը։

 

Նա նշեց, որ երբ ԱԺ-ում քաղաքական խնդիրներ, քաղաքական հակասություններ, քաղաքական տարաձայնություններ, իրավիճակային հարցեր քննարկելու ժամանակ հնչում է սեռական բնույթի հայհոյանք, ցավոք, շատ դժվար է զսպել էմոցիաները, շատ դժվար է զսպել համապատասխան արձագանքը, ինչին, որ մենք ակաանտես եղանք։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան