Կրկին երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է APA-ն։

Նշվել է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշից 74 կիլոմետր հեռավորության վրա, օջախը՝ 5 կիլոմետր խորության վրա։