Առնվազն 13 մարդ է վիրավորվել այսօր ցերեկը Թուրքիայի արևմուտքում գտնվող Դերինջե նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով։ Տեղական իշխանությունների պնդմամբ՝ պայթյունի հետևանքով վնասվել են ցորենի պահեստավորման համար նախատեսված 16 էլևատորներից 13-ը։
«Մենք տեղյակ ենք, որ նման պայթյունը տեխնիկապես հնարավոր է, սակայն շարունակում ենք հետաքննել միջադեպի պատճառները», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոջաելիի նահանգապետ Սերդար Յավուզը։