Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը քվեարկության երկրորդ փուլում ընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում: Նա ստացել է 325 ձայն: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 316 ձայն։
Քվեարկության առաջին փուլը տեղի էր ունեցել այսօր կեսօրին: Մերցը բավարար ձայներ չէր ստացել կանցլեր ընտրվելու համար։ Նրան կողմ էր քվեարկել 310 պատգամավոր, դեմ՝ 307-ը: