Արևմտյան երկրները բացահայտ ճնշում են գործադրում Թբիլիսիի վրա, չնայած այն հանգամանքին, որ ոչ թռիչքները, ոչ էլ Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների բաղկացուցիչ մասերը չեն խախտում ոչ մի գործող պատժամիջոցների ռեժիմ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և այս երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանումը ռուսաստանցի դիվանագետը հիմնավորել է վրաց և ռուս ժողովուրդների միջև շփումները հեշտացնելու, ինչպես նաև Մոսկվայի և Ռուսաստանի միջև հումանիտար և տնտեսական կապերին աջակցելու անհրաժեշտությամբ։
Գոնչարը հայտարարել է, որ Մոսկվան ապագայում ևս առաջնորդվելու է այս նկատառումներով։
Միևնույն ժամանակ, ռուս դիվանագետը նշել է, որ չնայած ավիահաղորդակցության վերականգնմանը, «Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը ճանաչված է մի շարք պետությունների կողմից և ենթակա չէ վերանայման… մյուսների հետ կապ է հաստատվում քաղաքացիական հասարակությունների և գործարար շրջանակների միջոցով»:
Դիվանագետը բացահայտ հայտարարել է, որ «Ռուսաստանը նպատակ ունի երկարաժամկետ դաշնակցային հարաբերություններ կառուցել Աբխազիայի և Հարավային Օսիայի եղբայրական ժողովուրդների հետ»՝ նշելով, որ Ռուսաստանին նրանց հետ կապում են վաղեմի պատմական կապերը, և Մոսկվայի այս դիրքորոշումը «ենթակա չէ կոնյունկտուրայի»։
Գոնչարը նաև նշել է, որ Մոսկվան «լրջորեն պատրաստվում է հանրապետությունների անկախության ճանաչման 15-ամյակին»։