Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Շտուտգարտի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, կան տուժածներ։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը, հաղորդում է DW-ն։


Ըստ լրատվամիջոցի՝ դեպքի վայրում «մի քանի վիրավորներ» կան։


dpa լրատվական գործակալությունը հաղորդում է, որ առնվազն երեք մարդ վիրավորվել է։ Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է, գրում է dpa-ն։