Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պապի հուղարկավության բուն արարողությունից առաջ Հռոմում տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկիի հանդիպումը, Թրամփը «շատ արդյունավետ զրույց» է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգին։
Նրա խոսքով՝ նախագահները հանդիպել են «այսօր մասնավոր կարգով»։ Նա խոստացել է ավելի ուշ հայտնել մանրամասները։
Ինչպես նշել է BBC-ի թղթակից Փոլ Քիրբին, Դոնալդ և Մելանյա Թրամփները նստած են Ուկրաինայի երկու մեծ աջակիցների՝ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի միջև:
Հանդիպման ընթացքում Թրամփին ու Զելենսկուն են միացել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը։