Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը տեղի կունենա Հռոմում, հայտնում է RT-ն։ Նա կթաղվի Սանտա Մարիա Մաջորեի տաճարում։
Այս պահին արդեն հազարավոր մարդիկ հավաքվել Սուրբ Պետրոսի հրապարակում՝ հրաժեշտ տալու պապին։
Այնտեղ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` կնոջ` Մելանյայի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ռուսաստանը ներկայացնում է մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։ Հռոմի քահանայապետի վերջին հրաժեշտին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն կաթողիկոսը և Կիլիկիյո հայոց կաթողիկոս Արամ կաթողիկոսը։
Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: