Պայթյուն Ղրիմի ավիաբազայի շրջանում
Ղրիմում պայթյուն է որոտացել բնակավայրի մոտ, որտեղ գտնվում է ավիաբազան։ Այս մասին հաղորդվում է «Ազատություն» ռադիոկայանի Telegran-ալիքում։

Մասնավորապես, տեղեկություն է ստացվել Սիմֆերոպոլի շրջանի Գվարդեյսկոյե բնակավայրի մոտ պայթյունի մասին։ Այնտեղ է գտնվում «Գվարդեյսկոյե» ավիաբազան։ Օդակայանը ենթարկվում է Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական ուժերին:

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ այնտեղ է տեղակայված Օդատիեզերական ուժերի 37-րդ խառը ավիացիոն գունդը։
Ղրիմի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։