Այսօր մասշտաբային հրդեհ է տեղի ունեցել Թուրքիայի Բուրսա նահանգում։ Հրկիզվել է 10 ֆաբրիկա։ Հրդեհը հանգցնում են նաև օդից։ Արդեն հաղորդումներ կան մի քանի տուժածների մասին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հրդեհը մարելու համար, որը շարունակվում է ավելի քան 5 ժամ, ուղարկվել է 105 հրշեջ մեքենա և անձնակազմի 200 մարդ։ Գործի են դրվել 4 ուղղաթիռ և 2 հրշեջ ինքնաթիռ։
Մի քանի ժամ շարունակվող հրդեհը սկզբում բռնկվել է Բուրսայի Ինեգյոլ շրջանի ֆաբրիկաներից մեկում։ Որոշ ժամանակ անց կրակը տարածվել է կից 10 ֆաբրիկաների վրա, որոնց թվում կան մետաղի, կահույքի և տեքստիլի արտադրության ձեռնարկություններ։ Նախնական տվյալներով՝ կա 4 տուժած։