Անհրաժեշտություն կա թույլ տալ մարդասիրական օգնության ազատ և անվտանգ տեղաշարժը Հայաստանից և երկխոսություն սկսել միջազգային մակարդակով․ Չեխիա-Հայաստան պառլամենտական խմբի ղեկավար
Չեխիա-Հայաստան պառլամենտական խմբի ղեկավար Մարեկ Բենդան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.

«Լեռնային Ղարաբաղում անտանելի իրավիճակ է տեղի բնակչության համար։ Անհրաժեշտություն կա թույլ տալ մարդասիրական օգնության ազատ և անվտանգ տեղաշարժը Հայաստանից և երկխոսություն սկսել միջազգային մակարդակով՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցը լուծելու համար»։