Մահացել է Զուրաբ Ծերեթելին

91 տարեկանում մահացել է նկարիչ-մոնումենտալիստ, քանդակագործ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով նկարչի օգնական Սերգեյ Շագուլաշվիլիին։


Շագուլաշվիլին նշել է, որ հրաժեշտի և հուղարկավորության վերաբերյալ որոշումը կկայացվի ավելի ուշ։


Զուրաբ Ծերեթելին Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահն է և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։ Գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, մոնումենտալ և դեկորատիվ արվեստի ավելի քան հինգ հազար գործերի հեղինակ։ Ծերեթելին հայտնի է որպես Պետրոս I-ի հուշարձանի հեղինակ: Նա հեղինակն է նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի առջև գտնվող «Բարին հաղթում է չարին», Սևիլիայում «Նոր մարդու ծնունդը» և Լոնդոնում «Քանդել անվստահության պատը» հուշարձանների: