Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար
Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտաքին հարաբերությունների
հարցերով նիստից առաջ հայտարարել է, որ շատ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի
լարվածությամբ:
«Ես շատ մտահոգված եմ
(հայ-ադրբեջանական) սահմանին լարվածության աճով։ Հուսով եմ, որ տեղում տեղակայված
եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել՝ այս լարվածությունը վերահսկելու և
զսպելու համար»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Հավելենք, որ Ադրբեջանի
ԱԳՆ-ն անմիջապես արձագանքել է այս հայտարարությանը՝ այն անվանելով «երկակի ստանդարտ» և «քաղաքական
երեսպաշտություն»: