Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ են հայտնի

Հայտնի են դարձել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ-ի նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև Օմանի մայրաքաղաք Մասկատում ընթացող անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ։

Reuters-ի փոխանցմամբ` կողմերը քննարկում են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների որոշակի թուլացումը՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դեպքում։


Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները միտված են նաև տարածաշրջանում լարվածության թուլացմանը ու բանտարկյալների փոխանակման կազմակերպմանը