Օմանում կայանում են ԱՄՆ-Իրան բանակցությունները

Օմանի մայրաքաղաք Մասկատում սկսվել են բանակցություններն Իրանի և Միացյալ Նահանգների միջեւ, հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։


Բանակցությունները միջնորդավորված են, մասնակցում են օմանցի միջնորդները։


Բաղային տեղեկացրել է, որ իրանցի և ամերիկացի բանակցողները գտնվել են տարբեր սենյակներում և տեղեկություններ են փոխանակել օմանցի միջնորդների միջոցով։