Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում հանդիպել են Լավրովն ու Ֆիդանը

Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:


Քննարկվել են երկկողմ կապերը, էներգետիկ համագործակցությունը, Սև ծովի նավագնացության անվտանգությունը, Ռուսաստան-Ուկրաինա հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Գազայում տիրող իրավիճակը: