Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը

Ապրիլի 11-ին Անթալիայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:


Հանդիպման ընթացքում Վրաստանի վարչապետն անդրադարձել է երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը և համապատասխան պետական մարմիններին տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքներին։


Ընդգծվել է Հարավային Կովկասում տարածաշրջանային խնդիրների լուծման կարևորությունը։


Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։