Անթալիայում Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Այսօր՝ ապրիլի 11-ին, Անթալիայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում հաջողությամբ զարգանում են եղբայրական և դաշնակցային հարաբերությունները, քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները։


Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։