Զբոսաշրջային ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը. Զոհվել է Siemens-ի մասնաճյուղի ղեկավարը՝ կնոջ և երեխաների հետ

Նյու Ջերսիի ափերի մոտ՝ Հոբոկենի մոտակայքում, Bell 206 L-4 զբոսաշրջային ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը, ինչի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ օդաչուն: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։


 Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Siemens կոնցեռնի իսպանական մասնաճյուղի ղեկավար Ագուստին Էսկոբարը և նրա ընտանիքի անդամները։ Համացանցում հրապարակվել է թռիչքից առաջ արված լուսանկար, որում Էսկոբարն է կնոջ և երեք երեխաների հետ։ Ընտանիքը պատրաստվում էր շրջագայության Նյու Յորքի վրայով՝ հայտնի զբոսաշրջային երթուղով։


Ուղղաթիռը ջուրն է ընկել ապրիլի 10-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:17-ին: Թե ինչն է եղել ավիաաղետի պատճառը, դեռևս անհայտ է։ Ուղղաթիռի կործանման պահը նկարահանվել է ականատեսների կողմից։