Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկում են անցկացրել

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ:


«Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը X-ի միկրոբլոգում: