Ողջունում եմ ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում խաղաղության հասնելու քայլերը․ Թրամփի նամակը Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։


Նամակում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին, որում ընդգծվել է խաղաղության ուղղությամբ կատարվող քայլերը․ «Գնահատում եմ Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամական հարաբերությունները մեր գործընկեր Իսրայելի հետ և ողջունում եմ այն քայլերը, որ ձեր երկիրը և Հայաստանը ձեռնարկում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։


Սպասում եմ համատեղ աշխատանքի, երբ մեր երկրները արագորեն կշարժվեն դեպի հաջողություն։ Միացյալ Նահանգները մնում է Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հետևողական պաշտպանը», – նշված է ԱՄՆ նախագահի ուղարկած նամակում։