Ալիևը աշխատանքային այցով Թուրքիայում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։


Անթալիայի միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիևին և նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևին դիմավորել են Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնատար անձինք։