«Պատրաստ ենք փոքր քայլերով ամրապնդել վստահությունը Հայաստանի հետ». Ալիև

«Ես արդեն բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության և նրանց Սահմանադրության առումով։ Երբ դա արվի, և խաղաղության համաձայնագիր ստորագրվի, այդ ժամանակ Հարավային Կովկասում որևէ խոչընդոտ չի լինի ինտեգրված տարածաշրջան դառնալու փորձ կատարելու համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում:


«Կարծում եմ՝ սա կարող է լինել շահեկան իրավիճակ Հարավային Կովկասի երեք երկրների համար։ Եվ իրատես լինելով՝ իհարկե, չենք կարող պատկերացնել, որ անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ։ Սա անիրատեսական է, և նույնիսկ որոշակի տնտեսական ինտեգրման մասին խոսելն է վաղաժամ։ Բայց մենք պատրաստ ենք փոքր քայլեր սկսել վստահության ամրապնդման ուղղությամբ», - նշել է նա՝ ընդգծելով, որ վերջերս որոշակի նախաձեռնություններ են եղել, և «մենք կսպասենք հայկական կողմի դիրքորոշմանը»։