«Չպետք է ժամանակ կորցնենք. Գնդակը Հայաստանի դաշտում է». Ալիևը՝ խաղաղության պայմանագրի մասին

«Եթե ​​Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրվի, ապա, իհարկե, համագործակցություն սկսելու համար որևէ խոչընդոտ չի լինի»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում:


«Կարծում եմ՝ չպետք է ժամանակ կորցնենք, քանի որ, կրկին, խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է»,- ընդգծել է նա՝ կրկին անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ՀՀ Սահմանադրության հարցերին։