Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն գերի է վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, որոնք կռվել են ռուսական բանակի կողմից։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Դոնեցկի մարզի տարածքում։ «Կան այդ գերիների փաստաթղթերը, բանկային քարտերը, անձնական տվյալները»,- գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում։
Ինչպես պնդում է Զելենսկին, Կիևը տեղեկություններ ունի, որ Չինաստանի քաղաքացիները կռվում են
ռուսական բանակի այլ ստորաբաժանումներում ևս, և
այս տեղեկությունը ներկայումս ճշտվում է։ Զելենսկին
հանձնարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին
«անհապաղ կապ հաստատել Պեկինի հետ և պարզել, թե ինչպես է Չինաստանը մտադիր
արձագանքել դրան»։
Զելենսկու կարծիքով՝ Ռուսաստանի կողմից Չինաստանին «ուղղակի կամ անուղղակի» ներգրավելը պատերազմին ցույց է տալիս, որ ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը «պատրաստվում է անել ամեն
ինչ՝ բացի պատերազմն ավարտելուց»։
«Նա
փնտրում է պայքարի շարունակություն: Սա միանշանակ արձագանք է պահանջում: Միացյալ Նահանգների, Եվրոպայի
և աշխարհում բոլորի արձագանքը, ովքեր
ցանկանում են խաղաղություն», - հավելել է Զելենսկին: