Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄԷ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել
են տնտեսության, առևտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության և
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցեր։
Օրակարգում ներառված էին նաև
տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Մերձավոր
Արևելքում տիրող իրավիճակը։
Հանդիպմանը
տեղեկատվություն է տրվել նաև տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման և
խաղաղության օրակարգի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման
գործընթացի, այդ թվում՝ խաղաղության գործընթացում առկա խնդիրների մասին։