44 զոհ, 17 ինքնասպանություն. Ադրբեջանում մարտական և ոչ մարտական պայմաններում որքան զինվորական է զոհվել 2023թ. առաջին 7 ամիսներին. զեկույց
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
2023 թվականի առաջին 7 ամիսներին Ադրբեջանում զոհվել է 44 զինվորական: Այս մասին հայտնել է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը (CDSI-Caspian Defense Studies Institute):
Ինստիտուտի տվյալներով՝ մարտական պայմաններում զոհվել է 9 մարդ, այդ թվում 2-ը՝ ականի պայթյունի հետևանքով։ Մնացած 35 զինծառայողները զոհվել են ոչ մարտական պայմաններում, այդ թվում՝ 4-ը՝ ՃՏՊ-ի, 7-ը՝ տարբեր հիվանդությունների, 2-ը՝ զինված հարձակման, 1-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների, 1-ը՝ անզգուշության, 3-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով։
Եվս 17 զինծառայող ինքնասպան է եղել, այդ թվում 12-ը՝ Հայաստանի հետ զինված հակամարտության գոտում։
Ինստիտուտը նաև հայտնել է առնվազն 9 վիրավորի մասին, և այդ դեպքերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել մարտական պայմաններում:
Ինստիտուտը նշում է ոչ մարտական պայմաններում զոհերի լուրջ աճը և մասնավորապես ինքնասպանությունների։ Ինչպես ընդգծում է CDSİ-ն, ուստի պաշտպանության և անվտանգության ոլորտի կառույցներում անհրաժեշտություն են անհետաձգելի բարեփոխումները: