Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ մեկնաբանել է ուլտրաաջերի առաջնորդ Մարին Լը Պենի նկատմամբ կայացված դատավճիռը՝ Եվրախորհրդարանում խարդախությամբ օգնականներ վարձելու և փողերի յուրացման գործով, հայտնում է կառավարության մամուլի քարտուղար Սոֆի Պրիման։
«Նախագահը չի մեկնաբանել դատարանի որոշումը, բայց հիշեցրել է, որ նախ՝ դատավորներն անկախ են իրենց որոշումներում, և նրանց վճիռները պետք է հարգվեն: Երկրորդ՝ դատավորներին ուղղված սպառնալիքներն անընդունելի են»,- ընդգծել է Պրիման։
Նա նաև նշել է,
որ Մակրոնը հայտարարել
է, որ «բոլորն ունեն արդարադատության իրավունք, և օրենքի առաջ բոլորը հավասար են»։
Ինչպես
հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով
հանդիպման մասնակիցներին, Մակրոնը նաև հավելել է, որ յուրաքանչյուր անձ, ում նկատմամբ դատավճիռ է
կայացվել, պահպանում է բողոքարկելու
իրավունքը։