Մարին Լը Պենին համեմատել են Քրիստոսի հետ. «Հիսուս Քրիստոսը նույնպես մեղավոր ճանաչվեց, իսկ նա անմեղ էր»

Ֆրանսիական ուլտրաաջ «Ազգային միավորում»-ից Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Բրունո Գոլնիշը, որը կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հետ դատապարտվել է ԵՄ միջոցների յուրացման համար, ֆրանսիական դատարանի վճիռը համեմատել է Հիսուս Քրիստոսի խաչելության հետ, գրում է Politico-ն։


«Հիսուս Քրիստոսը նույնպես մեղավոր ճանաչվեց, իսկ նա անմեղ էր», - ասել է Գոլնիշը ռադիոհարցազրույցում՝ մեկնաբանելով դատարանի վճիռը։ «Ես Մարին Լը Պենին չեմ համեմատում Հիսուս Քրիստոսի հետ, բայց նա անմեղ է, ինչպես և ես»,- հավելել է նա։


Հիշեցնենք, որ Գոլնիշը երկուշաբթի օրը Լը Պենի հետ մեղավոր է ճանաչվել Եվրախորհրդարանի կողմից հատկացված միջոցները յուրացնելու համար։ Նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, որոնցից երկուսը՝ պայմանական, 50.000 եվրո տուգանքի և պետական ​​պաշտոններում առաջադրվելու արգելքի՝ հաջորդ հինգ տարիների ընթացքում: