«ԱՄՆ-ը չպետք է խաբվի Պուտինի՝ ժամանակ շահելու մարտավարությանը». Բերբոկը՝ Կիևում

ԱՄՆ-ին չպետք է խաբի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «ժամանակ շահելու մարտավարությունը»: Այս մասին հայտարարել է չհայտարարված այցով Կիևում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։


 Բերբոկը նշել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը կզգուշացնի ամերիկյան կողմին չխաբվել Պուտինի՝ «ժամանակ շահելու մարտավարությանը»։


«Այսօր մենք լրացուցիչ 130 միլիոն եվրո ենք հատկացնում Ուկրաինային»,- հայտարարել է նա։ Բերբոկի խոսքով՝ միջոցները կուղղվեն Ուկրաինային մարդասիրական օգնությանը։


Նշվում է, որ սա Բերբոկի տասնմեկերորդ այցն է Ուկրաինա և հավանաբար վերջինն այս պաշտոնում: