Հրեական StopAntisemitism կազմակերպությունը, որը գործում է Ամերիկայում, հայտարարել է, որ սարսափել է՝ տեսնելով, որ Ադրբեջանում թերթը հրապարակել է հոդված՝ «Հիտլերն ավելի հումանիստ է, քան պատմության մեջ ցանկացած հայ առաջնորդ» վերտառությամբ:
Նրանք իրենց ադրբեջանցի «գործընկերներին» հիշեցրել են, որ Ադոլֆ Հիտլերը ոչնչացրել է 6 միլիոն հրեաների և 5 միլիոն այլ ժողովուրդների։ «Հումանիստ» բառը և նրա անունը չեն կարող օգտագործվել նույն նախադասության մեջ։