Նիգերում պուտչի կողմնակիցները ցույց են կազմակերպել երկրի խորհրդարանի շենքի մոտ։ Նրանցից մի քանիսը պարզել էին ռուսական դրոշներ։
Ավելի ուշ ցուցարարներից ոմանք հարձակվել են տապալված նախագահ Մուհամեդ Բազումի կուսակցության շտաբ-բնակարանի վրա և հրկիզել այն։
Պաշտոնապես Ռուսաստանը, այլ երկրների հետ միասին, կոչ է արել ազատ արձակել տապալված նախագահ Բազումին, որին պահում են պուտչիստները։
Այս պահին պարզ չէ, թե ով է ղեկավարում արևմտաաֆրիկյան երկիրը։ Բանակի հրամանատարը հանդես է եկել ի պաշտպանություն պուտչիստների, նրա խոսքով՝ հանուն զինված ուժերի միասնության պահպանման։ Խունտան ինքը չի հայտարարել, թե ով է ղեկավարում իրեն։