Նիդերլանդներն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով
Նիդերլանդների արտգործնախարարությունն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ:

Այդ մասին գերատեսչությունը գրառում է արել Թվիթերյան իր էջում․

«Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին աջակցում է Ժոզեպ Բորելի հայտարարությանը»։