Մենք չենք կարող հանդուրժել, որ Ալիևի ցինիկ խաղերը վտանգեն մարդկանց կյանքը. Եվրապատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը իր X էջում (նախկին Թվիթեր) աջակցել է Ջոզեպ Բորելի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին հստակ հայտարարությանը: 

 «Բայց դա կհաջողվի միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն ճնշում գործադրի Ալիևի ռեժիմի վրա։ Մենք չենք կարող հանդուրժել, որ Ալիևի ցինիկ խաղերը վտանգեն մարդկանց կյանքը»,- ասել է նա: