Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Տարածքային զիջումների հարցը կդառնա ապագա բանակցությունների ամենազգայուն ու բարդ պահերից մեկը»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆինլանդիայի ղեկավար Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ այս և այլ հարցեր քննարկելու համար անհրաժեշտ է ապահովել հրադադարի ռեժիմը ինչպես ծովում, այնպես էլ օդում։
«Ժամանակավորապես օկուպացված տարածքները Ռուսաստանի մաս համարելը մեզ համար «կարմիր գիծ» է: Մենք դրան չենք գնա»,- հավելել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմանական մենյուում Կիևը «ոչ աղցան է, ոչ կոմպոտ»: