«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը երեքշաբթի հայց է ներկայացրել ԱՄՆ գլոբալ մեդիայի հարցերով գործակալության (USAGM), ինչպես նաև կազմակերպության պաշտոնատար անձանց՝ Քերի Լեյքի և Վիկտոր Մորալեսի դեմ, որպեսզի արգելափակի ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավանության արժանացած դրամաշնորհի գործունեությունը դադարեցնելու նրանց փորձը, որ տրամադրվում է կազմակերպության աշխատանքի համար:
Բողոքում ասվում է, որ «Ազատություն»
ռադիոկայանի միջոցների մերժումը, որ հատկացրել է իր համար Կոնգրեսը, խախտում է
դաշնային օրենքները, ներառյալ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ
լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ: Գործը քննվելու է Միացյալ
Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում:
«Հիմա ժամանակը չէ Ամերիկայի թշնամիների
քարոզչության և գրաքննության տեղը զիջելու։ Մենք կարծում ենք, որ օրենքը մեր կողմն
է, և որ ամբողջ աշխարհի բռնակալների կողմից մեր վախճանը տոնելը վաղաժամ է»,- ասել
է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը: